Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոչ՝ գրքահավաքի

Ապրիլ 08,2010 00:00

Ապրիլի 12-19-ը Հայկական գրադարանային ասոցիացիան (ՀԳԱ) հայտարարում է ավանդական դարձած «Ազգային գրադարանային շաբաթ» լայնածավալ միջոցառումը՝ «Հայացք գյուղի գրադարանին» կարգախոսով:  
Հայկական գրադարանային ասոցիացիայի վարչությունը եւ Հայաստանի ազգային գրադարանն ամեն տարի շրջայցեր է կատարում հանրապետության մարզային, համայնքային գրադարաններ, ծանոթանում գրադարանների վիճակին, խնդիրներին: Գյուղական գրադարանների մեծ մասը տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությանը հանձնվելուց հետո կամ գտնվում են անմխիթար վիճակում, կամ փակվել են: Այդ պատճառով 2010թ. «Ազգային գրադարանային շաբաթ» լայնածավալ միջոցառման շրջանակներում, ՀԳԱ վարչությունը նպատակ ունի վեր հանել գյուղական գրադարանների հիմնախնդիրները, համապատասխան իշխանությունների եւ հասարակության ուշադրությունը հրավիրել դրանց լուծմանը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Հայկական գրադարանային ասոցիացիայի վարչությունը հայտարարում է գրքահավաք՝ հանրապետության գյուղական գրադարանների համալրմանն օգնելու նպատակով: Եվ չնայած «Ազգային գրադարանային շաբաթ» միջոցառումն ընդամենը մեկ շաբաթ է, ՀԳԱ վարչությունը գտնում է, որ հավաքված գրականությունը գյուղական գրադարաններ կառաքվեն ողջ տարվա ընթացքում: Ցանկացողները կարող են գրականությունն ուղարկել կամ բերել Հայաստանի ազգային գրադարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել