Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ցուցահանդես՝ «Տեղական ժամանակ»

Ապրիլ 08,2010 00:00

Այսօր Երեւանի Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտում կբացվի Շտեֆան Կոպպելկամի «Տեղական ժամանակ–Local Time» խորագրով պաստառային ցուցահանդեսը: Գերմանիայի Գյոթեի անվան ինստիտուտի կողմից առաջարկվող այս ցուցահանդեսում ներկայացված են գերմանացի լուսանկարիչ Շտեֆան Կոպպելկամի տպավորությունները, ով Բեռլինի պատի անկումից հետո ուղեւորվեց Արեւելյան Գերմանիա՝ պատկերելու այն ամենը, ինչը շուտով ճարտարապետության տեսանկյունից այլեւս գոյություն չէր ունենալու: Շուրջ տասը տարի անց նա նորից լուսանկարեց այդ շենքերը: Արդյունքում պատկերվեց նախ այն, թե ինչպես վարվեցին ճարտարապետության հետ. մերթ հազիվ ընկալելի փոփոխություններ, մերթ դրան հակառակ ռեստավրացիաներ, որոնք միշտ չէ, որ շահավետ են: Սեւ ու սպիտակ այս լուսանկարները, ճարտարապետական տեսանկյունից բացի, փաստագրում են նաեւ Բեռլինի պատի անկումից հետո Գերմանիայում կատարված փոփոխությունները՝ հանդիսանալով պատմությունը ներկայացնելու մեկ այլ ձեւ: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ մայիսի 2-ը: Ցուցահանդեսին զուգահեռ, կկազմակերպվեն նաեւ զեկուցումներ ու այլ միջոցառումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել