Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Ներքին Բազմաբերդ գյուղի մոտ, տեղի է ունեցել ավտոպատահար: Չպարզված հանգամանքներում բախվել են «Ռենջ Ռովեր» մակնիշի WVB 501 (Վրաստանի պետհամարանիշով) եւ «ԲՄՎ» մակնիշի 09 ԼՕ 062 պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ԲՄՎ» ավտոմեքենայի 59-ամյա ուղեւոր Անահիտ Անդրեասյանը տեղում մահացել է: «Ռենջ Ռովեր» ավտոմեքենայի վարորդը՝ ՌԴ Սոչի քաղաքի բնակիչ, 28-ամյա Խաչատուր Նորվարդյանը եւ ուղեւոր՝ Վրաստանի Ախալքալաքի բնակչուհի՝ 26-ամյա Լիաննա Աբաջյանը տեղափոխվել են Թալինի հիվանդանոց: «ԲՄՎ» ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդը՝ Երեւանի բնակիչ՝ 25-ամյա Տիգրան Թովմասյանը եւ ուղեւորները՝ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի բնակիչ՝ 23-ամյա Կարեն Հակոբյանը, Գյումրիի բնակչուհի՝ 31-ամյա Հասմիկ Պետրոսյանը եւ Գավառի բնակիչ՝ 25-ամյա Հակոբ Մարուխյանը, որոնք վնասվածքներով տեղափոխվել են Թալինի հիվանդանոց: