ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, Երեւանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի 4/29 հասցեի բնակչի հետ կապված՝ ստացվել է ահազանգ, որ նա չի արձագանքում հեռախոսի ու դռան զանգերին: Փրկարարները, ոստիկանության աշխատակիցների ու հարազատների ներկայությամբ, բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 73-ամյա Մերի Բորդյանը՝ որը սրտի կաթված էր ստացել: Նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: