Ապրիլի 3-ին հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ դաստակների այրվածքներով բուժօգնության են դիմել Չինաստանի Հանրապետության քաղաքացիներ՝ 42-ամյա Վու Լ.-ն եւ 28-ամյա Չժան Բ.-ն: Նրանք, ըստ ՀՀ ոստիկանության, այրվածքներն ստացել են ապրիլի 3-ին «Հրազդան ՋԷԿ» ՓԲԸ մասնաճյուղի տարածքում էլվահանակը վերանորոգելու ժամանակ առաջացած կարճ միացման հետեւանքով: