Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ

Ապրիլ 08,2010 00:00

Երեկ ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն ընդունել է Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազ Լուի Մորենո-Օկամպոյին, իսկ այնուհետեւ՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ղեկավար Յանեշ Լենարչիչին եւ նրանց ուղեկցող պատվիրակությանը: Նրանք Երեւանում են գտնվում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 37-րդ համագումարի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Պարոն Լուի Մորենո-Օկամպոյի հետ, մասնավորապես, քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցում Հայաստանի դիրքորոշման, ինչպես նաեւ՝ այդ ոճրագործության դատական ճանաչման հեռանկարների հարցը: Մասնավորապես, կողմերը եկել են այն եզրահանգմանը, որ Միջազգային քրեական դատարանն իրավասու է անդրադառնալու Հայոց ցեղասպանության դատական կարգով ճանաչման հարցին: Միաժամանակ, պարոն Լուի Մորենո-Օկամպոն կարծիք է հայտնել, որ կոնկրետ այդ հարցին անդրադառնալու իրավական լիարժեք հենք ապահովելու նկատառումով՝ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել Հռոմի դատավարության համաձայնագրի առնչությամբ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը:
Հայոց ցեղասպանության դատական վարույթի հեռանկարի մասին՝ հայ իրավաբանի դիտարկումները կարդացեք վաղվա «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել