Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ԿՏԱՆ

Ապրիլ 08,2010 00:00

Մեծամորի Ատոմակայանի 125 աշխատակիցներ 09.11.2008թ. դիմել էին ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին՝ 2001-2007թթ. ատոմակայանում վնասակար եւ առանձնապես վնասակար աշխատապայմաններում աշխատողների հավելավճարների վերահաշվարկի արդյունքում պետության կողմից քաղաքացիներին շուրջ 630 մլն դրամ գումար պարտք լինելու խնդրով: «Ժառանգություն» կուսակցության մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ վերոնշյալի հիման վրա Անահիտ Բախշյանը շարունակաբար նամակներ է գրել ՀԱԷԿ-ի տնօրենին, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին՝ խնդրելով վերանայել աշխատակիցներին տրված գումարների չափը եւ կատարել օրենքի պահանջները: Ա. Բախշյանի 29.12.09թ. հարցմանն ի պատասխան՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը հայտնել է, որ հնարավոր բոլոր միջոցներով կաջակցի ՀԱԷԿ ՓԲԸ-ին՝ մինչեւ 2010թ. ապրիլի 1-ը հավելավճարներն ամբողջությամբ վճարելու հարցում: Այսօրվա դրությամբ ՀԱԷԿ-ի աշխատակիցներին վճարվել է 430 մլն դրամ, իսկ առաջիկա օրերին կվճարվի նաեւ մնացած գումարը: Երեկ տիկին Բախշյանը կառավարությանը փոխանցեց քաղաքացիների շնորհակալությունը՝ պետության կողմից իրենց պարտքը վերադարձնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել