Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՐՏԵ՞Ղ Է ԱՎԵԼԻ ԹԱՆԿ

Ապրիլ 08,2010 00:00

Երեկ «Գազպրոմ» ընկերության Մերձավոր Արեւելքի հետ աշխատանքների վարչության պետ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ Անատոլի Պոդմիշայլսկին, ըստ «Արմինֆոյի», ասել է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին վաճառվող գազի գինը շարունակում է մնալ արտոնյալ: Նրա խոսքով, Ուկրաինայում 1000 խմ գազի միջին գինը կազմում է 350 դոլար, Բելառուսում՝ 200 դոլար, Մոլդովայում՝ 300 դոլար, իսկ եվրոպական երկրներում գազի միջինացված գինը տատանվում է 325-330 դոլարի սահմաններում, այնինչ Հայաստանում 2010-ի ապրիլի 1-ից այդ գինը 154 դոլարից բարձրացել է՝ հասնելով 180 դոլարի: Սակայն չմոռանանք, որ ապրիլի 1-ից ՀՀ-ում բնակիչները 1000 խմ գազի դիմաց վճարում են 330 դոլար, թեեւ ռուսական կողմը գազը վաճառում է 180 դոլարով: Ընդ որում, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը իր ասուլիսներից մեկում նշել էր, որ Կիեւում գազի սակագինն անհամեմատ ցածր է, քան Երեւանում, թեեւ նրանք գազը գնում են շատ ավելի թանկ գնով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել