Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

250 մրցույթ՝ 220 հաղթող

Ապրիլ 08,2010 00:00

Երեկ ՀՀ քաղծառայության խորհուրդն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքները, համաձայն որոնց՝ հունվար-մարտ ամիսներին քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված պետական 44 մարմիններում ընդհանուր առմամբ 290 թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթ է հայտարարվել, որոնց մասնակցել է 2026 քաղաքացի: Հայտարարվածներից չի կայացել 40 մրցույթ՝ դիմորդ չլինելու պատճառով, իսկ 30 մրցույթ եղել է անարդյունավետ, քանի որ դրանց արդյունքում հաղթողներ չեն գրանցվել:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ քաղծառայության մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանից՝ հաշվետու ժամանակահատվածում ամենաշատ թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթներ հայտարարվել են ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության աշխատակազմում (թվով 24), ինչպես նաեւ ՀՀ սփյուռքի նախարարության եւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմերում (թվով 21-ական): Միջին հաշվով կայացած մեկ մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 8 քաղաքացի, սակայն նրանց միայն կեսն է ներկայացել մրցույթներին: Այս եռամսյակի ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կողմից մրցույթների արդյունքներն իրենց մասով բողոքարկելու երկու դեպք, որոնք, սակայն, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից չեն բավարարվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել