Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

150 միլիոնի վնաս՝ մի մարդուց

Ապրիլ 08,2010 00:00

Պետական եկամուտների կոմիտեից տեղեկանում ենք, որ բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող հերթական տնտեսվարողը, ում կողմից 2 տարի ծավալած ապօրինի գործունեության հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 150 մլն դրամի վնաս: ՊԵԿ օպերատիվ հետախուզության եւ քննչական վարչությունների աշխատակիցները հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ Ալբերտ Գալստյանին, ով հանդիսանում էր միաժամանակ երեք ընկերությունների իրական ղեկավարը: Միայն թե այդ փաստը քողարկելու նպատակով նա իր ծանոթներին է դրդել զբաղվել կեղծ ձեռնարկատիրական գործունեությամբ: «ՎԳԳԱ», «Տիպգոր» եւ «Գոհար Ասուպ» ընկերությունները գործել են Գոռ Վերդյանի, Ջուլիետա Կարապետյանի եւ Ներսես Զախարյանի անուններով, գրանցվել պետական ռեգիստրում եւ հաշվառվել տարածքային հարկային տեսչություններում: Սակայն Ալբերտ Գալստյանը, ով իրականում ղեկավարել է այդ կազմակերպությունները, անձամբ է զբաղվել ապրանքների ձեռքբերմամբ եւ իրացմամբ, բայց իրականացրած գործունեության վերաբերյալ հարկային մարմիններին ներկայացրել է ակնհայտ խեղաթյուրված տվյալներով հաշվետվություններ կամ առհասարակ չի ներկայացրել:
ՊԵԿ հետաքննության եւ Ոստիկանության քննչական գլխավոր վարչություններում հարուցվել են քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ալբերտ Գալստյանը կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189 հոդվածի 1-ին մասով, 189 հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 205 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել