Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՅԱՐԱՆԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՆ

Ապրիլ 08,2010 00:00

Ինչպես տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ Երեւանի երկաթուղային կայարանում սկսվել են վերանորոգման աշխատանքներ, որոնց շրջանակներում կվերականգնվի կայարանի շենքի ներքնահարդարումը, կփոխվեն տարբեր հաղորդակցություններ: 2009-ի համեմատությամբ 53%-ով ուղեւորահոսքի ավելացման հետ կապված՝ ընկերությունը նախատեսել է տարանջատել կայարանի սպասասրահները՝ միջազգայինի եւ միջքաղաքայինի, ինչպես նաեւ տեղադրել լրացուցիչ տոմսարկղեր: Բացի դրանից, նախատեսվում է կայարանի շենքում կառուցել հյուրանոցային համարներ՝ ինչպես երկաթուղու աշխատակիցների, այնպես էլ միջազգային կապի ուղեւորների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել