Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԻԿԻՆ ԲԵԼՀԱՍԵՆԸ ՇՏԱՊԵԼ Է

Ապրիլ 08,2010 00:00

\"\"

Երեկ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելհասենը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում կարեւորել էր այն հանգամանքը, որ FIDH-ի՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած համաժողովի ընթացքում մի քանի ընդդիմադիրներ հնարավորություն են ունեցել պաշտոնյաների ներկայությամբ բարձրաձայնել քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրը: «Այնտեղ էին արդարադատության նախարարը, ՍԴ նախագահը, եւ մարդու իրավունքների համար պայքարողները կարողացան իրենց պահանջները ներկայացնել: Այդ ամենն անցավ շատ խաղաղ եւ քաղաքակիրթ ձեւով: Սա ժողովրդավարական երկրի պատկեր է՝ այն, ինչ մենք ցանկանում ենք»,- հայտարարել էր Բելհասենը: Պարզվեց, որ նա իր գնահատականներում մի քիչ շտապել է: Երեկ «Էրեբունի պլազա» հյուրանոցում FIDH-ի ֆորումի ընթացքում հյուրանոցի աշխատակիցներն ուժի կիրառմամբ պատռել են 14 քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով այն նույն պաստառը, որը նախորդ օրը մի քանի ընդդիմադիրներ պարզել էին Օպերայի շենքի ներսում: Նրանք նաեւ բռնություն են գործադրել իշխանության ընդդիմախոս երկու կանանց՝ Իզաբելլա Սարգսյանի (լուսանկարում) եւ Լալա Ասլիկյանի նկատմամբ:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել