Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՈՒՍՆԱՅԻՆ ԴԻԵՏԱ

Ապրիլ 08,2010 00:00

Լուսինը միշտ էլ գերել է իր կախարդանքով եւ առեղծվածով: Բացի այդ, լուսինն ազդում է բազմաթիվ երկրային գործընթացների վրա: Լիալուսնին ջուրը, կարծես թե, սեղմվում է, իսկ նորալուսնի ժամանակ ջուրը լայնանում, տարածվում է: Դրանով է բացատրվում ծովերի տեղատվության եւ մակընթացության երեւույթը: Բայց դա միայն ծովերի հետ չի կապված: Այս կապակցությամբ մարդու օրգանիզմում փոփոխվում է նաեւ նյութափոխանակությունը: Լիալուսնի գիշերը ջուրը միջբջջային տարածությունից անցնում է բջջի ներսը: Նորալուսնին ջուրը բջիջներից վերադառնում է թաղանթները:
Եթե ճիշտ հասկանալ լուսնի «լեզուն», ապա մեկ շաբաթվա ընթացքում կարելի է նիհարել 3-4 կիլոգրամ: Լիալուսնի ժամանակ դիետան հեղուկը հեռացնում է օրգանիզմից: Լիալուսնի դիետան այրում է օրգանիզմի ճարպերը եւ մաքրում է այն թունանյութերից:
Լուսնային դիետան կարող է լինել կարճ (24 ժամ՝ լիալուսնի ժամանակ եւ 36 ժամ՝ նորալուսնի ժամանակ) եւ երկար (6 օր): Պետք է նկատի ունենալ, որ դիետան խորհուրդ չի տրվում շաքարախտով եւ նյութափոխանակության այլ հիվանդություններով տառապող մարդկանց:
24-ժամյա լիալուսնի դիետա. Լիալուսնի առաջին գիշերը սկսվում է հեղուկ դիետան: Թույլ է տրվում հանքային ոչ գազավորված (կամ սովորական եռացած-սառեցրած ջուրը, ինչպես նաեւ թարմ բանջարեղենի եւ մրգի հյութեր: 24 ժամվա ընթացքում կարելի է նիհարել 1-2 կգ, մաքրվել խարամներից եւ ձերբազատվել ջրայտուցներից:
36-ժամյա նորալուսնի դիետա. Նորալուսնի նախօրեի երեկոյան սկսվում է 1,5-օրվա դիետան, որի ընթացքում թույլատրվում են միայն բանջարեղենի ապուրներ եւ արգանակներ: Ի դեպ, ապուրները կարելի է պատրաստել նաեւ կարտոֆիլով, գազարով, լոբազգիներով: Այս 1,5 օրվա ընթացքում կարելի է ուտել մսով կամ ձկով արգանակ: Բանջարեղենի ապուրը թույլ է տալիս օրգանիզմին հաղթահարել այտուցվածությունը եւ «զինում» է տարբեր հանքային նյութերով: Քաշից արագ ձերբազատվելու համար կարելի է միայն սահմանափակվել արգանակներով, օրգանիզմի մաքրման համար կարելի է օգտագործել ապուրներ, քանի որ դրանց մեջ կա օգտակար թաղանթանյութը:
Լիալուսնի 6-օրյա դիետա. Այս դիետայի առաջին օրը 5-6 անգամ թույլատրվում է հում եւ եփած բանջարեղեն: Հաջորդ 2 օրը օրական 4 անգամ պետք է սնվել միայն եփած ձկնեղենով եւ թարմ անանասով: Անանասը պարունակում է հատուկ կենսաքիմիական նյութեր, որոնք խթանում են մարսողությունը, ունեն բարենպաստ ազդեցություն ենթաստամոքսային գեղձի աշխատանքի վրա եւ բարձրացնում են ստամոքսահյութի ակտիվությունը: Սունկը ցածր կալորիականությամբ սպիտակուցային սննդամթերք է, որը սնուցում է մկանները եւ նպաստում բջիջների նորացմանը: Անանասային-սնկային օրերից հետո սկսվում է քաղցի օրը, որից հետո 2 օր անհրաժեշտ է ուտել միայն սունկ եւ անանաս: Դիետան չպետք է տեւի 6 օրից ավելի, անհրաժեշտության դեպքում կարելի է նվազեցնել մինչեւ 3 օր, որի առաջին օրը պետք է լինի բանջարեղենային, երկրորդը՝ քաղցի եւ երրորդը՝ անանասային-սնկային օր:
Նորալուսնի 6-օրյա դիետա. Լուսնի ծնվելուց 3 օր առաջ եւ դրա ծննդից 2 օր հետո պետք է սնվել միայն հում եւ խաշած բանջարեղենով՝ առանց սահմանափակման:
Լուսնային դիետան պարզ է եւ մատչելի, սակայն ցանկալի է սկսել կարճատեւ դիետաներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել