Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարդու կլոնավորման արգելքը

Ապրիլ 08,2010 00:00

Մարտին կայացած նիստում Ռուսաստանի Դաշնային Խորհուրդը հավանություն է տվել գործող օրենքի փոփոխություններին, որը վերաբերում է մարդու կլոնավորման ժամանակավոր արգելքին: Օրենքը սահմանում է մարդու կլոնավորման նպատակով օրգանիզմների կլոնավորման տեխնոլոգիաների կիրառման կարգը, ինչպես նաեւ արգելք է դնում մարդու կլոնավորման, կլոնավորված մարդկային սաղմերի՝ Ռուսաստանի տարածք ներս բերելու եւ Ռուսաստանի տարածքից դուրս բերելու վրա: Ինչպես ասվում է փաստաթղթին կից բացատրագրում, օրենքը կարգավորում է մարդու իրավունքներին եւ ազատություններին առնչվող հարցերը եւ ուժի մեջ  է  մտնում դրա պաշտոնական հրապարակումից 70 օր անց: Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 10-ին Պետդուման երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունել է այդ օրինագիծը: Կառավարության առաջարկով համապատասխան շտկումներ են արվել «Մարդու կլոնավորման ժամանակավոր արգելքի մասին» դաշնային օրենքում: 2002 թվից ՌԴ-ում կլոնավորումն արգելվել էր 5 տարով: 2007թ. հունիսին արգելքի ժամկետն ավարտվել էր: Մարդու կլոնավորման ժամանակավոր արգելքը դրվում է ընդհուպ մինչեւ «մարդու կլոնավորման նպատակով օրգանիզմների կլոնավորման տեխնոլոգիաների կիրառման կարգը սահմանող» դաշնային հատուկ օրենքն ուժի մեջ մտնելը:
Միեւնույն ժամանակ, օրինագծում ասվում է, որ ցանկացած, այդ թվում նաեւ մարդկային, այլ օրգանիզմների եւ բջիջների կլոնավորումը հետազոտության նպատակով չի արգելվում: Ավելի վաղ ՌԴ առողջապահության եւ սոցիալական զարգացման փոխնախարար Յուրի Վորոնինը, առաջին ընթերցմամբ ներկայացնելով օրինագիծը, հայտարարել էր, թե օրինագծի իմաստը մարդու «կլոնի ստեղծման արգելքն է»: Ինչպես նշել է Վորոնինը, «արտասահմանցի գիտնականները կարող են օգտագործել Ռուսաստանը մարդու հանդեպ անբարոյական փորձեր կատարելու համար»՝ կապված կլոնավորման հետ, քանի որ ավելի վաղ նշված ժամանակավոր արգելքի ժամկետի ավարտով Ռուսաստանում «ստեղծվել է մարդու գենային կրկնօրինակի ստեղծումը պոտենցիալ կերպով թույլ տվող իրավիճակ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել