Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կանխագուշակություն՝ աշխարհի վերջի մասին

Ապրիլ 08,2010 00:00

Իտալացի ուսումնասիրող Սաբրինա Սֆորցա Գալիցիան հաստատում է, թե կարողացել է կարդալ աշխարհի վերջի մասին կանխագուշակությունը, որը Լեոնարդո դա Վինչին իբրեւ թե թողել է իր «Խորհրդավոր ընթրիք» կտավում: Ինչպես հաստատում են Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանում, ապա Վատիկանի արխիվում աշխատող իտալուհին՝ Լեոնարդոն կանխատեսել է, որ 4006թ. մարտի 21-ին աշխարհում կսկսվի գործընթաց, որը կառնչվի իրերի բուն էությանը եւ կավարտվի նոյեմբերի 1-ին: Այդ գործընթացը կլինի աշխարհի վերջի կամ համաշխարհային ջրհեղեղի նման մի բան, սակայն հնարավոր է, որ վերածվի մարդկության նորոգման: Լիովին չի բացատրվում, թե ինչպես է ուսումնասիրողը հանգել այդ եզրակացության: Միայն ասվում է, թե Գալիցիան ուսումնասիրել է ոչ թե Միլանի Սանտա Մարիա դելլե Գրացիա եկեղեցու որմնանկարը, այլ գոբելենի տեսքով դրա պատճենը՝ արված Լյուդովիկոս XII (1498-1515թթ.) թագավորի պատվերով: Իտալուհին պնդում է, թե կռահել է ինչ-որ մաթեմատիկական-աստղագիտական ծածկագիր՝ կազմված Լեոնարդոյի կողմից: Մասնավորապես, սեղանի սփռոցի՝ Քրիստոսի եւ առաքյալների մոտի ծալքերում նա տեսել է աշխարհի քարտեզը՝ լայնության եւ երկարության նշումներով: Դրանից բացի, Լեոնարդոյի 24 ժամերից յուրաքանչյուրն իբրեւ թե խորհրդանշում է լատինական այբուբենի 24 տառերը: Ի վերջո, նա խոսում է գոբելենի պատկերի առանձին դետալների խորհրդանշանակության մասին. անընդհատ կրկնվող 8 թիվը, Ֆրանսիայի վահանը, իր՝ Լեոնարդոյի ստորագրությունը: 2009թ. Սաբրինա Սֆորցա Գալիցիան արդեն հրատարակել է գոբելենին նվիրված գիրք: Սպասվում է, որ նա շարունակություն կգրի, որում առավել հստակ կխոսի Լեոնարդոյի ծածկագրի եւ կանխատեսման մասին:
Արժե նշել, որ «La Repubblica»-ի խոստումնալից հոդվածը ստորագրված է Վատիկանի մեկ այլ ուսումնասիրողի՝ Բարբարա Ֆրալեի անվամբ, ով հայտնի է Թուրինյան ծածկոցի շուրջ նույնքան սենսացիոն հայտարարություններով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել