Լրահոս
Օրվա լրահոսը

Հիպնոսի ֆիզիոլոգիական հիմունքները

Ապրիլ 07,2010 00:00

Շվեյցարացի գիտնականները ֆունկցիոնալ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ ցույց են տվել, թե ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենում հիպնոսի ազդեցության տակ: Մինչ այժմ հիպնոսի ազդեցության կոնկրետ մեխանիզմները չէին ուսումնասիրվել:

Ժնեւի համալսարանի հետազոտողները կամավորներին ենթարկել են ֆունկցիոնալ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի: Նրանց առաջարկվել է շարժել ձեռքը մեկ ազդանշանի ժամանակ եւ անշարժ մնալ մեկ այլնի ժամանակ: Միեւնույն ժամանակ, հիպնոսի ներգործության տակ մասնակիցներին ներշնչել են, որ իրենց ձեռքն անդամալույծ է, իսկ մյուսների մոտ միայն խթանել են այդ վիճակը: Սա արվել է ուղեղային գործընթացները համեմատելու համար, որը կանգնեցնում է ծրագրված գործողությունը հիպնոսի տակ եւ առանց դրա:

Բացահայտվել է, որ հիպնոսը հանգեցնում է ուղեղի որոշ մասերի աշխատանքի էական փոփոխության, որոնք պատասխանատու են ուշադրության, ինչպես նաեւ ուղեղի այլ մասերի շարժողական ֆունկցիաների համար, մինչդեռ շարժիչային համակարգի ակտիվությունը չի փոփոխվում: Բացի այդ, բացահայտվել է, որ հիպնոսի ժամանակ ուժեղանում է ուղեղի այն մասի ակտիվությունը, որը մասնակցում է հիշողության ձեւավորմանը եւ մարդու կողմից իր անձնական պատկերի ընկալմանը, ինչպես նաեւ փոփոխվում է ճակատային հատվածում տեղի ունեցող առաջադրանքի կատարման վերահսկման գործընթացը: Ստացված տվյալների հիման վրա գիտնականները եզրահանգել են, որ հիպնոսը անմիջականորեն չի ազդում ուղեղի շարժիչային համակարգի վրա, սակայն դրա վերհսկողությունն իրականացնում է արհեստականորեն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել