Որոշ արտասահմանյան գիտնականներ գտնում են, որ արյան խմբի հետ է կապված մարդկանց խառնվածքը, բնավորությունը, առողջական վիճակը:
Արյան առաջին խումբ ունեցողներն աշխույժ են, էներգիայով լեցուն, ունեն մեծ կամքի ուժ: Միշտ հասնում են իրենց նպատակին: Աշխատում են առանց հոգնելու: Բնությունը պարգեւել է նրանց ամուր առողջություն: Ապրում են երկար: 75 տարեկան հասնելու հավանականությունը 60%-ով բարձր է, քան մյուս խմբերինը: Հոգեպես եւ ֆիզիկապես կայուն են: Սակայն հաճախ ունենում են ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոց: Նրանց օգտակար է ֆիզիկական աշխատանքը: Ալկոհոլն ազդում է ավելի քիչ, քան մյուս արյան խումբ ունեցողներին: Սննդի մեջ պետք է օգտագործեն հիմնականում տավարի եւ հավի միս:
Արյան երկրորդ խումբ ունեցողները հաշվենկատ են, պահպանում են աշխատունակությունը՝ նույնիսկ ուժեղ սթրեսի ժամանակ: Բարեխիղճ են, աշխատասեր: Հաճախ առաջխաղացում են ունենում աշխատանքի մեջ: Նրանց «այո»-ն միշտ հուսալի է: Հավատարիմ են բարեկամներին, սիրելիներին եւ հարազատներին: Ցավոք, նրանց առողջական վիճակը փխրուն է, ենթակա են սրտի ինֆարկտի, աթերոսկլերոզի, երիկամային հիվանդությունների, շաքարախտի, ուռուցքների: Սպիրտային խմիչքների նկատմամբ շատ զգայուն են: Խոզի միսը հեշտ են յուրացնում:
Արյան երրորդ խումբ ունեցողները շատ զգայուն են, նրբանկատ, տաղանդավոր: Նրանք հուսալի գործընկերներ են եւ բարեկամներ: Աշխատանքի նկատմամբ պահանջկոտ են: Նրանց զգայուն, շուտ վիրավորվող հոգին քողարկված է թվացյալ հանգստությամբ: Սիրո նկատմամբ բուռն են եւ անսանձ: Կանայք չափից շատ խանդոտ են եւ ինքնուրույն: Գործում են ըստ տրամադրության: Արյան երրորդ խումբ ունեցողներն ավելի առողջ են, քան առաջին խումբ ունեցողները: Լավ են յուրացնում ոչխարի միսը:
Արյան չորրորդ խումբ ունեցողները սիրո, բարեկամության մեջ եւ ընտանիքում մոտ են իդեալին: Երազելով երջանկություն իրենց համար, նրանք աշխատում են երջանկացնել իրենց ընտրյալին: Մի փոքր կասկածամիտ են: Քանի որ արյան չորրորդ խումբ ունեցողներն ավելի քիչ են, տեղեկատվությունը նրանց մասին նույնպես քիչ է: