Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխհատուցում՝ ծխողի այրուն

Ապրիլ 07,2010 00:00

Ամերիկյան դատարանը պարտադրել է երկու ծխախոտային R.J.Reynols եւ Philip Morris ընկերություններին՝ 26.6 միլիոն դոլար վճարել այն կնոջը, ում ամուսինը՝ Նատան Կոենը մահացել էր թոքերի քաղցկեղից 68 տարեկան հասակում: Philip Morris-ի ներկայացուցիչ Մյուրեյ Գարնիկը հայտարարել է, որ ընկերությունը պատրաստվում է բողոքարկել ատենակալների որոշումը: Նրա կարծիքով, դատարանը ազատել է հայցորդին իր ամուսնու մահվան մեջ ծխախոտ արտադրողների մեղքն ապացուցելու անհրաժեշտությունից: R.J.Reynols ընկերության աշխատակից Մորա Պեյնը հայտնել է, որ իրենց ընկերությունը եւս վիճարկելու է որոշումը:

Ռոբինը եղել է այն 700 ամերիկացիներից մեկը, որոնք 1994 թ. նշված ընկերությունների դեմ դատարան են ներկայացրել խմբակային հայց: 2000 թ. Ֆլորիդա նահանգի ատենակալների դատարանը պարտադրել է վերոնշյալ ընկերություններին տուժածներին վճարել 145 միլիոն դոլար:

Սակայն 2006-ին նահանգի Բարձրագույն դատարանը չեղյալ է հայտարարել այդ որոշումը՝ վերանայելով միայն անհատական հայցերը: Վերջին տարիների ընթացքում ատենակալներն ընդունել են 13 նմանօրինակ որոշում: 11 հայց, դրանց թվում նաեւ Կոենի հայցը, բավարարվել է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել