Լրահոս
Օրվա լրահոսը

Շատակերությունը կախվածություն է առաջացնում

Ապրիլ 07,2010 00:00

Բարձր կալորիականությամբ սննդի շատ օգտագործումը մարդու ուղեղի կենտրոններում առաջացնում է այնպիսի փոփոխություններ, որոնք բնորոշ են թմրադեղային կախվածությանը: Այսպիսի եզրահանգման են եկել Կրիպսի հետազոտական ինստիտուտի աշխատակիցները, ովքեր երկարատեւ հետազոտել են շատակերությամբ տառապող մկներին: doctors.am-ը նշում է՝ հետազոտությունների ընթացքում, որոնք տեւել են ավելի քան 3 տարի, գիտնականները կենդանիներին անսահմանափակ սնվելու հնարավորություն են տվել: Տվել են նրանց այնպիսի բարձր կալորիականությամբ սնունդ, որը գերում է թե՛ մարդկանց, թե՛ կրծողներին՝ երշիկ, քացրավենիք եւ այլն: Ինչպես նախատեսվում էր, այսպիսի սնունդ ստացող մկներն ուտում էին շատ եւ արագ գիրանում էին՝ ի տարբերություն այն մկների, որոնք սնվում էին սովորական սննդով: Այդ ընթացքում կրծողների մոտ հայտնաբերված վարքագծի փոփոխությունները նման էին այն ռեակցիաներին, որոնք բնորոշ են թմրադեղային կախվածությանը:

Կորցնելով սիրված սնունդը համտեսելու հնարավորությունը՝ կրծողները հրաժարվում էին սովորական սննդից, մինչդեռ այդպիսի «սովամահությունը» կարող էր տեւել մինչեւ 2 շաբաթ: Մեկ այլ փորձի ժամանակ կրծողների հակումը բարձր կալորիականությամբ սննդի հանդեպ պահպանվել է անգամ այն դեպքում, երբ դրա ստացումն ուղեկցվել է հոսանքի հարվածներով: Կենդանիների ուղեղի հետազոտության ժամանակ գիտնականները հայտնաբերել են, որ բարձր կալորիականությամբ տառապող կրծողների ուղեղում նվազել է դոպամինային D2 ռեցեպտորների քանակը: Այս ռեցեպտորների թվի նվազումը հանդիպում է նաեւ թմրանյութի, մասնավորապես՝ կոկաինի երկարատեւ օգտագործման ժամանակ: Գիտնականները ստացել են հավելյալ հավաստում կախվածության զարգացման եւ կոմպուլսիվային կապի մասին՝ կրծողների ուղեղում արհեստականորեն նվազեցնելով D2 ռեցեպտորների թիվը: Այս կենդանիների մոտ բարձր կալորիականությամբ սննդի նկատմամբ անհաղթահարելի ցանկությունն ավելի արագ էր զարգանում, քան սովորական կրծողների մոտ: Հետազոտությունների ղեկավար Պոլ Կեննիի խոսքերով, ստացված տեղեկությունները վկայում են այն մասին, որ բարձր կալորիականությամբ սննդի օգտագործումը եւ սննդից ստացված հավելյալ հաճույքի ստացումը պայմանավորված է այն նույն կենսաքիմիական մեխանիզմներով՝ ինչ թմրադեղային կախվածությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել