Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց բռնցքամարտի միջազգային մրցաշար, որի մասնակիցներն առաջին անգամ վիճարկում են ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի մրցանակները:
Նախօրեին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության համաձայն, նախապես հայտ ներկայացրած երկրներից, ապրիլի 5-ի դրությամբ, մրցավայր չէին ժամանել Մոնղոլիան, Գամբիան, Ուզբեկստանը եւ Մակեդոնիան: Սակայն դրանից մրցաշարի հեղինակությունը չի տուժել: