Երեկ կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի երկու պատասխան հանդիպում: «Փյունիկը», ինչպես առաջին խաղում, 1:0 հաշվով հաղթեց «Իմպուլսին», իսկ «Ուլիսը», որ 1:1 էր խաղացել «Գանձասարի» հետ, սեփական դաշտում առավելության հասավ 2:0 հաշվով: Այսպիսով, կիսաեզրափակչի առաջին զույգը կազմեցին «Փյունիկը» եւ «Ուլիսը»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: