Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հաստատել է 5978 որոշումը, որով ստեղծվելու է արտասահմանում բնակվող թուրքերի եւ ազգակցական միությունների վարչություն: Այս մասին, news.am-ի մատուցմամբ, նշվում է նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Հիշյալ վարչությունը կունենա 3 փոխնախագահ, 3 խորհրդական եւ 101 աշխատակից՝ պետական ծառայողի մասին օրենսդրության համաձայն: Վարչությունը իրավասու կլինի Թուրքիայից դուրս ապրող թուրքերի հետ աշխատանքներ իրականացնել, լուծել նրանց խնդիրները, ցեղակից եւ ազգակցական կապեր ունեցողների սոցիալական, մշակութային եւ տնտեսական հարաբերությունները զարգացնել:
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայում նշում էին, որ հիշյալ կառույցը կհանդիսանա հայկական Սփյուռքին հակակշիռ ուժ: