Երեքշաբթի օրը ահաբեկչական ակտերի նոր շարք է գրանցվել Իրաքի մայրաքաղաքում: Զոհվել է 34 մարդ եւ ավելի քան 100-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Վեց պայթյուն է եղել Բաղդադի բնակելի շենքերում եւ դրանց հարակից վայրերում: Չորս բնակելի տուն լիովին փլուզվել է: Ալաուի շրջանում մահապարտը պայթեցրել է իրեն՝ Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանության մոտ գտնվող ռեստորաններից մեկում:
Պայթյունների վայրում փրկարարները փորձում են գտնել փլատակների տակ կենդանի մնացած մարդկանց: Նրանք չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, այս նոր ահաբեկչական ակտերը իրականացվել են ընդամենը երկու օր անց՝ այն բանից հետո, երբ պայթյունների մի շարք էլ տեղի էր ունեցել Բաղդադում՝ Գերմանիայի, Եգիպտոսի եւ Իրանի դիվանագիտական առաքելությունների մոտ: Հիշեցնենք, որ դրանց արդյունքում 42 մարդ էր զոհվել եւ ավելի քան 220-ը վիրավորվել էր: