Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆ + ՔԵՀԼ

Ապրիլ 07,2010 00:00

Այսօր համագործակցության պայմանագիր կստորագրվի Հայաստանում գերմանական համալսարանի (ՀԳՀ) եւ Գերմանիայի Քեհլ քաղաքի հանրային կառավարման բարձրագույն դպրոցի միջեւ, որին կհաջորդի ՀԳՀ նախագահ Էդուարդ Սարոյանի, համալսարանի ռեկտոր Պաուլ Իմհոֆի եւ Քեհլի հանրային կառավարման բարձրագույն դպրոցի ռեկտոր Պաուլ Վիտտի համատեղ մամուլի ասուլիսը: Ներկա կլինեն նաեւ Քեհլի հանրային կառավարման բարձրագույն դպրոցի Եվրոպական հանրային կառավարման մագիստրոսական ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Գերտ Ֆիգութը եւ Քյոլնի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Պետեր Շիրցը:

Քեհլի բարձրագույն դպրոցի հետ համագործակցության պայմանագիրը հնարավորություն կտա «Եվրոպագիտություն եւ հանրային կառավարում» մագիստրոսական ծրագիրը դասավանդել ՀԳՀ-ում: Մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն կունենան իրենց պրակտիկան անցկացնել, ինչպես նաեւ մասամբ ուսանել Գերմանիայում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել