Սիսիանի քաղաքացի Ս. Գրիգորյանից ահազանգ է ստացվել, որ իր որդին՝ 39-ամյա Արթուր Գրիգորյանը, ապրիլի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում տնից դուրս է եկել ու չի վերադարձել: Իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ՝ մարզի Շամբ, Որոտան եւ Վաղատին գյուղերի տարածքներում:
Աշխատանքներն ավարտվել են անարդյունք եւ շարունակվել են նաեւ երեկ: