Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ ՀՈԳ ԵՆ ՏԱՆՈՒՄ

Ապրիլ 07,2010 00:00

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կազմակերպվող ծառատունկի համար տարածքի նախապատրաստման եւ քարերից մաքրման աշխատանքներն ավարտվեցին: Այս գործում իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աշխատակիցները: Նախաձեռնությունն իրականացվում է ապրիլի 22-ին նշվող Երկրի օրվան նվիրված եւ «Կանաչ սերունդ 2010» քարոզարշավի միջոցառումների շրջանակներում: Աշխատանքներին մասնակցած կամավորները հեռացրել են քարերը եւ փխրեցրել հողը՝ նոր տնկիների համար պայմաններ ստեղծելու նպատակով: Ապրիլի 10-ին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կամավորները նորից կմիանան նախաձեռնությանը՝ հնարավորություն ստանալով իրենց ընկերության անունից մի քանի ծառ տնկել Ծիծեռնակաբերդում:

Ծառատունկից զատ, նախաձեռնությունը նպատակ է հետապնդում նման կերպ նշելու Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը: «Կանաչ սերունդ 2010» քարոզարշավի գլխավոր միջոցառումը կդառնա ապրիլի 22-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այգու ստեղծումը, որի տարածքում կտնկվի 95 ծառ՝ ի հիշատակ Հայոց եղեռնի զոհերի: Այս կերպ նախաձեռնությունը նաեւ նպատակ ունի ասելու, որ նոր սերունդը պարտավոր է հոգ տանել ապագայի մասին՝ առանց մոռանալու անցյալը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել