Ղարաբաղյան հիմնահարցի շրջանակներում առանց Ստեփանակերտի մասնակցության Երեւանի եւ Բաքվի միջեւ որեւէ համաձայնության ի հայտ գալը վտանգավոր հետեւանքների կարող է հանգեցնել: Երեկ aysor.am-ին այդ տեսակետը հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: «Եթե նույնիսկ որեւէ փաստաթուղթ ստորագրենք, մենք պետք է ասենք, որ դա միայն մեր անունից է, եւ Ստեփանակերտը, որպես կողմ, կարող է այն չընդունել: Մենք չպետք է մեզ վրա վերցնենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտավորությունները, իրավունքները, եւ դրանով իսկ ընդգծենք, որ խնդիրը միայն մեր մեջ չէ»,- պարզաբանեց նա` նշելով, որ Մադրիդյան սկզբունքների քննարկումների գործընթացի ժամանակ հայկական կողմը պետք է հստակ դա մատնանշի: