Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմ սկսողն Ադրբեջանը չէ

Ապրիլ 07,2010 00:00

Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները կապ չունեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ, կապ ունեն միայն հայ-թուրքական հարաբերությունների հետ: Ըստ aysor.am-ի, երեկ ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Ըստ նրա՝ Բաքվի նման հայտարարություններն ուղղված են առաջին հերթին հենց Թուրքիային, որպեսզի նա չբացի Հայաստանի հետ իր սահմանը, ինչը «ուղղակի մահ է Ադրբեջանի համար»: Քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները զուտ դատարկախոսություններ են: «Պատերազմ սկսողն Ադրբեջանը չէ: Նրան պետք է թույլ տան»,- ասաց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել