Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐ

Ապրիլ 07,2010 00:00

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը երեկ կայացած ասուլիսում տեղեկացրել է, որ կառավարությունը որոշել է խաղատնային բիզնեսի արտոնագրման-վերահսկման նկատմամբ նոր պահանջներ դնել: Այդ պահանջներն ամրագրված են ապրիլի 1-ի նիստում ՀՀ կառավարության հավանությանն արժանացրած «ՀՀ-ում խաղային գործի բնագավառի կարգավորման եւ վերահսկողության մասին» հայեցակարգում եւ դրանից բխող միջոցառումների ծրագրում: Բացի այլ՝ հիմնականում թղթարարական խստացումներից խաղատների համար սահմանվելու է ընդհանուր պետտուրք: 2013թ.-ից սկսած, կազինոների եւ խաղատների համար պետտուրքի առավելագույն չափը կկազմի 1,2 մլրդ դրամ, իսկ նվազագույնը՝ 400 մլն դրամ: Պետտուրքի չափը կախված կլինի հաստատության գտնվելու վայրից: Վ. Արամյանի տվյալներով, այսօր Հայաստանում գործում են 11 արտոնագրված կազինո եւ 101 խաղատուն, որոնք տարեկան 4 մլրդ դրամի հարկ են վճարում: Հայաստանում կազինո ու խաղատներ մուտքը թույլատրելի է միայն 21 տարեկանից բարձր անձանց: Այնինչ, որոշ երկրներում կան նաեւ մուտքի սահմանափակումներ ոչ միայն տարիքային ցենզով, այլեւ՝ մասնագիտական, ասենք՝ դատավորն իրավունք չունի նման հաստատություններ հաճախել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել