Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-Ն ՄԵԶ 157 ՄԼՆ ԵՎՐՈՅՈՎ ԿԱՋԱԿՑԻ

Ապրիլ 07,2010 00:00

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական միության պատվիրակությանը, որը գլխավորում էր ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Զրուցակիցները քննարկել են «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում գործող 2011-2013 թթ. Ազգային ինդիկատիվ ծրագիրը: Հանդիպումից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարը եւ ԵՄ-ի ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատարը ստորագրել են 2011-2013 թթ. համար Ազգային ինդիկատիվ ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: ԵՄ հանձնաժողովի կողմից հաստատվող Ինդիկատիվ ծրագրով նախատեսվում է 2011-2013 թթ. ԵՄ հետ համագործակցության նպատակների իրականացման համար Հայաստանին հատկացնել 157 մլն եվրոյին համարժեք ընդհանուր ֆինանսական աջակցություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել