ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք քարերի եւ թանկարժեք մետաղների պետական գանձարան» գործակալության կողմից 2010 թվականի ապրիլի 5-11-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի պետական գնման եւ բացթողնման նոր գներ: Ըստ նախարարության կայքէջում տեղադրված տեղեկության, սահմանվել են հետեւյալ գները՝ արտահայտված ՀՀ դրամով. ոսկի՝ 14383.47 դրամ, աճելով անցյալ շաբաթվա համեմատ՝ 3.3%, արծաթ՝ 225.58 դրամ, աճելով շաբաթվա ընթացքում 6.1%, պլատին՝ 211.30 դրամ, աճելով 4.6%, պալադիում՝ 6168.37 դրամ, աճելով 6.9%: 2010 թվականի սկզբի համեմատ ոսկու մեկ գրամի գինը աճել է 5.2%, արծաթի գինը՝ 4.5%, պլատինի գինը՝ 13.2%, պալադիումի գինը՝ 19.7%: