Թաիլանդի ընդդիմության հարյուրավոր կողմնակիցներից կազմված ամբոխը երկուշաբթի գրոհել է երկրի մայրաքաղաքում գտնվող կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը: Վկայակոչելով «Reuters»-ին՝ այդ մասին է փոխանցում news.am-ը: Փակ են Բանգկոկի խոշորագույն առեւտրային կենտրոնները: Գործողություններին մասնակցում են նախկին վարչապետ Տաքսին Չինավատի տասնյակ հազարավոր կողմնակիցներ: Ցուցարարները ներկայիս կառավարության հրաժարականը եւ նոր ընտրությունների անցկացում են պահանջում:
Հակակառավարական ելույթները Բանգկոկում շարունակվում են 2010 թ. մարտի 12-ից: Երկրի իշխանությունները մոտակա ժամերին դատարանի միջոցով մտադիր են ցուցարարներին ցրելու միջոցների կիրառման իրավունք ստանալ: