Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՀԱՐՁԱԿՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԱՄՆ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 06,2010 00:00

Թալիբները գրոհել են Պակիստանի հյուսիս-արեւմուտքի Փեշավար քաղաքում գտնվող ԱՄՆ հյուպատոսության շենքը: Մահապարտ ահաբեկիչները վեց հզոր ռումբեր են պայթեցրել քաղաքի կենտրոնական հատվածում տեղակայված եւ պահպանվող այդ օբյեկտի անմիջական հարեւանությամբ՝ 20 մետր հեռավորության վրա: Դրանից հետո գրոհայինների մի այլ խումբ ավտոմատ հրազենից կրակ էր բացել ոստիկանների եւ զինվորականների ուղղությամբ: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ՝ փոխհրաձգության կիզակետում հայտնվել են նաեւ պատահական անցորդներ: Երեկ հայտնի էր տեղի ունեցած ահաբեկչական ակտի արդյունքում երեք սպանվածի եւ տասնյակ վիրավորների մասին: Պայթյունի ալիքը փլուզել է ամերիկյան հյուպատոսության շենքի շուրջ կառուցված պատի մի հատվածը: Մարտերը շենքի մոտ շարունակվել են մի քանի ժամ: «Ալ-Քաիդան» եւ «Թալիբանը» վաղուց էին խոստացել գրոհել ԱՄՆ ներկայացուցչություն, որի զինվորականները վերջին մեկուկես տարվա ընթացքում կետային հարվածների են ենթարկել Փեշավարում գրոհայինների հենակետերը:
Երկուշաբթի առավոտյան Պակիստանում, Ժողովրդական ազգային կուսակցության կողմից կազմակերպված զանգվածային հանրահավաքի ժամանակ հնչել է եւս մեկ պայթյուն, որի արդյունքում, ըստ նախնական տվյալների, սպանվել է 25 մարդ եւ եւս 110-ը վիրավորվել: ԶԼՄ-ների փոխանցմամբ, պայթյունն իրականացրել է մահապարտ-գրոհային, որը հայտնվել է բազմության մեջ՝ ձեւանալով հանրահավաքի մասնակից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել