Թուրքիայում վերջին մի քանի օրվա մեջ ազատ էին արձակվել «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի մեջ մեղադրվող 19 բարձրաստիճան գեներալներ, սակայն դատախազների առարկության հիման վրա Ստամբուլի 12-րդ ծանր հանցագործությունների հարցերով դատարանը որոշում է կայացրել կրկին կալանել նախկինում ազատ արձակվածներից 21-ին, այդ թվում՝ թիվ մեկ մեղադրյալի՝ 1-ին ցամաքային զորքերի նախկին հրամանատար, գեներալ Չեթին Դողանին: Դատարանը դատախազների դիմումը միայն մեկ անձի հետ կապված է մերժել: Ապրիլի 5-ի առավոտյան Թուրքիայի տարբեր քաղաքներում արդեն ձերբակալվել է 10 հոգի:
Հիշեցնենք, որ հիշյալ գործի շրջանակներում ձերբակալված 41 հոգուց կալանքի տակ էր մնացել միայն 6-ը: Բոլոր ազատ արձակվածների համար դատարանը տարբեր հիմնավորումներ էր ներկայացրել, որոնց շարքում հիմնականը եղել էր ապացույցների անբավարարությունը: