ՀՀ վիճակագրության ազգային ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության համաձայն, անցած տարի զբոսաշրջությունից Գեղարքունիքի մարզը ունեցել է 10,880 միլիարդ դրամ եկամուտ: Ընդ որում՝ սրա գերակշիռ մասը՝ 7,440 միլիարդը, հյուրանոցների, տնակների, գյուղական առանձնատների գիշերավարձը, 2,232 միլիարդ՝ տաղավարների եւ տարածքների վարձակալության, սպասարկման վճար, 784 միլիոնը՝ սննդի, 432 միլիոնը՝ տրանսպորտի եւ լողամիջոցների վճարներ:
Սեւանի ափամերձ համայնքներում տնային տնտեսությունների առնվազն 10%-ն անցած տարի հյուրընկալել է գոնե 1 հանգստացողի: Սեւանի ափամերձ համայնքների տնային տնտեսություններում հանգստացել է մոտ 120 հազար մարդ՝ օրական 8 հազար դրամ ծախսով: Գյուղական տուրիզմից Գեղարքունիքը ստացել է 1 միլիարդ դրամ: