Դիլիջանի կենտրոնում դրված է մեքենաների կայանելն արգելող ճանապարհային նշան: Տաքսիներին այստեղ կայանելն արգելված է ժամը 9-ից 18-ը: Սակայն օրվա բոլոր ժամերին այստեղ մեքենաներ, այդ թվում՝ բազում տաքսիներ են կայանված: Զարմանալի է, որ Տավուշի մարզի ճանապարհները «ողողած», նույնիսկ սահմանամերձ գյուղերում պարեկություն իրականացնող բազում պետավտոտեսուչները սա չեն նկատում: Այս բացահայտ խախտումը չեն տեսնում նաեւ դիլիջանցի ոստիկանները: Ոստիկանության Դիլիջանի բաժնի շենքը կայանատեղից ընդամենը 50 մ հեռավորության վրա է գտնվում: Այն տեսանելի է լուսանկարում (ձախից երկրորդ շենքը՝ Դիլիջանի քաղաքապետարանի կողքին):