Երեկ տեղեկացանք, որ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալների կենտրոնական հիվանդանոց է տեղափոխվել Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ, 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Հացպանյանը:
Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էինք «Առավոտում», նա տառապում է որովայնի շրջանում սուր ցավերից, մասնավորապես՝ բողոքում էր ստամոքսի, լյարդի, լեղապարկի ցավերից: