Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵՏՈՆԻՑ ՊԱՏ Է

Ապրիլ 06,2010 00:00

Նախկին գործարար Պարույր Գուլգուլյանը, որը հարյուրավոր բողոքներ է ուղարկել հայաստանյան գրեթե բոլոր կառույցներին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցներին, հայտնելով, որ Էրեբունու նախկին համայնքապետ Ա. Խրիմյանը եւ նրա մերձավորները իրենից 53 000 դոլար գումար են հափշտակել, երեկ տեղեկացրեց, որ իր նամակին արձագանքել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Վերջինս հանձնարարել է իրավաբաններին՝ զբաղվել բազմաչարչար այս գործով: «Խնդրում եմ թերթով այդ մասին գրել, որպեսզի նախագահի վերահսկողական ծառայությունում ինձ ընդունեն, քննարկեն կեղծիքներով ու խախտումներով հարուստ իմ գործը, ձեռնարկեն համապատասխան միջոցներ: Ասում են՝ Պարույր, քո գործը բետոնից պատ է: Ուզում եմ բետոնից պատ չքանդողներն իմանան, որ հետեւություն անեն եւ ուղղեն իրենց գործած սխալները»,- ասում է Պ. Գուլգուլյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել