Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլ 06,2010 00:00

ԿՈՂԲԻ ԳՈՒՅՆԵՐԸ
Օրերս Հ. Թումանյանի թանգարանը հյուրընկալել էր Տավուշի մարզի Կողբ գյուղի գեղարվեստի դպրոցին՝ «Հայրենի գույներ» խորագրով գեղանկարների ցուցահանդեսով: Ներկայացված էին դպրոցի երեք ուսուցիչների, ինչպես նաեւ դպրոցի վաղամեռիկ աշակերտ՝ Հարութ Հախվերդյանի ստեղծագործությունները՝ գեղանկարներ, լուսանկարներ, ձեռագործ աշխատանքներ:
Կերպարվեստի ուսուցչուհի Աննա Նասիբյանի խոսքով, 90-ից ավելի նմուշ է ցուցադրված, թեման էլ՝ բնությունը:

…ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ՝ ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ
Այսօր ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակում կկայանա «Կանայք աշխատանքային միջավայրում» պաստառների եւ շարադրությունների մրցույթի փակման եւ մրցանակների հանձնման արարողություն: Մրցանակակիրները կստանան պատվոգրեր, նվերներ, այնուհետեւ կայցելեն Մատենադարան: Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան, Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակը եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը համատեղ կազմակերպել էին Կանանց օրվան նվիրված պաստառի եւ շարադրության մրցույթ, որին աջակցել էր ՀՀ ԿԳ նախարարությունը: Մրցույթի նպատակն էր՝ խրախուսել 6-11-րդ դասարանների աշակերտներին եւ 1-ին կուրսի ուսանողներին՝ արտահայտել իրենց կարծիքն ու գաղափարները թեմայի առնչությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել