ՀԱՄ ԱՐԵՎ, ՀԱՄ ԱՆՁՐԵՎ
Նախօրեին տեղացած անձրեւից հետո, օդերեւութաբանների կանխատեսումներով, օդի ջերմաստիճանը մեր հանրապետությունում 2-3 աստիճանով կբարձրանա: Առավելագույնը՝ առանց տեղումների եղանակ: Հայպետհիդրոմետի տվյալներով, այսօր հանրապետությունում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեւանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: Ըստ նույն աղբյուրի, ապրիլի 7-ին նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն ապրիլի 8-ին եւ 9-ին հնարավոր է անձրեւ:
ՀԱՑԸ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ Է
Դեռ փոքրուց մեզ դաստիարակել են, որ հացը սրբություն է եւ այն պետք է հարգել: Նույն ոգով մենք շարունակում ենք դաստիարակել մեր երեխաներին: Նույնիսկ իմ 3-ամյա բալիկը վերցնում եւ համբուրում է հացը, երբ այն պատահաբար ձեռքից ընկնում է: Սակայն այն, ինչի ականատես եղա օրերս, ապշեցրեց ինձ: Առօրյա գնումներ կատարելու համար մտա երեւանյան ամենահայտնի սուպերմարկետներից մեկը եւ մոտենալով հացի բաժնին, տեսա, թե ինչպես էր ազգությամբ մի պարսիկ կին զբոսաշրջիկ, որն իրենց հայտնի տոների առիթով գտնվում էր մեր երկրում, ընտրելու նպատակով շուռումուռ տալիս ցածր հարկերում շարված հացերը եւ որը նրան դուր չէր գալիս՝ ոտքով հրում եւ տեղն էր դնում: