Ապրիլի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելասենին: Հանդիպման ընթացքում ՀՀ առաջին նախագահը ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում տիրող անմխիթար վիճակը, դատական համակարգի լիակատար կախվածությունն ու իշխանությունների՝ պատժիչ գործիքի վերածվելու հանգամանքը, մասնավորապես նաեւ քաղբանտարկյալների առկայության փաստը: Առաջին նախագահը շեշտել է, որ եթե FIDH-ի՝ առաջիկայում տեղի ունենալիք համաժողովը սկզբունքային դիրքորոշում չարտահայտի այս հարցերի վերաբերյալ, ապա դա մի կողմից՝ խոր հիասթափություն կպատճառի հասարակությանը, մյուս կողմից՝ մեծ նվեր կհանդիսանա Հայաստանի բռնապետական իշխանությանը՝ նրանց խրախուսելով էլ ավելի խստացնել քաղաքական ճնշումներն ու հալածանքները:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանն ու Ավետիս Ավագյանը: