Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՂ՝ ԲԱՔՎԻՆ ՄԵԿՈՒՍԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Ապրիլ 06,2010 00:00

Tert.am-ի հաղորդմամբ, թուրքական «Hurriyet» օրաթերթը, անդրադառնալով ապրիլի 12-13-ը Վաշինգտոնում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթաժողովին վարչապետ Թայիփ Էրդողանի մասնակցությանը եւ այդ գագաթաժողովի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Էրդողանի հնարավոր հանդիպմանը, գրում է, որ լուրջ շախմատային պարտիա է սկսվել Երեւան-Անկարա հաշտեցման գործընթացից Բաքվին վերջնականապես մեկուսացնելու նպատակով: «Օբամայի վարչակազմը ցանկանում է ամեն գնով կյանքի կոչել հայ-թուրքական արձանագրությունները: Այդ պատճառով ուղիներ է փնտրում ադրբեջանական գործոնի ազդեցությունը Թուրքիայի վրա չեզոքացնելու նպատակով։ Վաշինգտոնում տեղի ունենալիք գագաթաժողովին Օբամայի վարչակազմը հրավիրել է մի քանի երկրների նախագահների եւ վարչապետերի: Թուրքիայից բացի՝ այդ երկրների թվում են նաեւ Վրաստանն ու Հայաստանը: Սակայն Ադրբեջանը չկա»,- գրում է «Hurriyet»-ը։
Պարբերականի հետ հարցազրույցում Հայ-թուրքական գործարար խորհրդի թուրք համանախագահ Քաան Սոյաքը նշել է, որ Բաքվի՝ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված դիմակայությունը վերացնելու ուղղությամբ աշխատելու են ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Ռուսաստանի ներկայացուցիչները, քանի որ արձանագրությունները բխում են եւ Մոսկվայի, եւ Վաշինգտոնի շահերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել