Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ՉԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԵԿԵԼ

Ապրիլ 06,2010 00:00

\"\"

«Մենք եկել ենք այնպիսի երկրներից, որտեղ մարդիկ նույնպես բախվում են նմանատիպ հրեշավոր եւ ծանր իրավիճակների։ Ես ուզում եմ ասել, որ այսպիսի դեպքերում, երբ իրավիճակը թվում էր նույնքան անելանելի եւ փակուղային, ինչպես այստեղ, որոշ երկրներում մենք հասել ենք նրան, որ մեղավորները ամենաբարձր մակարդակներում, այդ թվում՝ գործող նախագահների, եթե չեն կանգնել ազգային դատարանի, ապա միջազգային ատյանների առջեւ կանգնել են: Վստահ եղեք, որ մենք չենք եկել այստեղ, որպեսզի սեղմենք որոշ մարդկանց ձեռքերը, այլ եկել ենք՝ ցույց տալու մեր այդ փորձը եւ ասելու, թե ինչ ենք  ուզում եւ ինչի ենք ձգտում: Մենք որոշել ենք գալ այստեղ՝ ցույց տալու, որ մենք նրանց կողմից ենք, ովքեր տառապում են, մենք նրանց կողմից ենք, որոնց սպանում են, նրանց կողմից, ովքեր զոհվել են ազատության եւ սեփական արժանապատվության համար»,- երեկ մարտիմեկյան զոհերի եւ նախկին ու ներկա քաղբանտարկյալների   հարազատների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Երեւանում գտնվող Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելասենը՝
վստահեցնելով, որ իրեն հասանելի ամենաբարձր մակարդակներում
կպատմի այն, ինչ լսել է երեկ
զոհվածների ծնողներից:
Կարդացեք 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել