Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԵՎԻԿ ԻՍԱՋԱՆՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Ապրիլ 03,2010 00:00

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում է ֆրանսիական GREF կազմակերպության ներկայացուցիչ Միշել Վիվիեսը: GREF-ը թոշակառուների ասոցիացիա է, որում ընդգրկված են նախկինում կրթական համակարգում ներգրավված մարդիկ, ուսուցիչներ, ովքեր կամավոր անդամակցել են այս կազմակերպությանը: Նախկինում ֆրանսերենի ուսուցչուհի Միշել Վիվիեսի այցը կազմակերպվել է Լոռու մարզպետարան-ՎՊՄԻ-GREF եռակողմ պայմանագրի շջանակներում: Միշել Վիվիեսը վեցշաբաթյա վերապատրաստման դասընթացներ կանցկացնի մարզում ֆրանսերենի գործող դասախոսների, ուսուցիչների համար: Ծրագրի նպատակը դասավանդողներին մանկավարժական նորագույն մեթոդներին ծանոթացնելն է, ինչպես նաեւ ֆրանսերեն լեզվի զարգացմանը նպաստելը, ինչի համար ֆրանսիացի հյուրն իր հետ բերել է մեթոդական, ծրագրային նյութեր, սկավառակներ: Դասընթացները կանցկացվեն շաբաթը մեկ անգամ, սակայն ամբողջ շաբաթվա ընթացքում կլինեն դասալսումներ եւ դրանց քննարկումները դասավանդողների հետ: Հյուրն աշխատանքային առաջին օրն արդեն հասցրել էր մեկ դաս լսել ՎՊՄԻ-ում, ինչը նրան թույլ էր տվել լավատեսորեն տրամադրվել. «Առաջին դասին արդեն զգացի, որ դասախոսը ներմուծել է նոր մեթոդներ՝ կոտրելով հինն ու ավանդականը՝ ընթերցանություն, թարգմանություն, բայց, իհարկե, կան որոշակի բաներ, որոնք պիտի վերանայել միասին»: Մ. Վիվիեսը տպավորված է հատկապես հայկական հյուրասիրությունից, ինչի հետ առաջին անգամ առնչվել է դեռ 2008-ին՝ Գյումրի կատարած այցի ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել