Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրք, նազանք, ռիթմ եւ գեղեցկություն

Ապրիլ 03,2010 00:00

\"\"\"\"
\"\"\"\"
\"\"\"\"

Պարահանդեսային պարերն այն տեսքով, ինչպիսին մենք գիտենք, ծնունդ են առել 18-րդ դարի վերջին եւ 19-րդ դարի սկզբին՝ Անգլիայում: Այն ժամանակ դրանք միայն արտոնյալ խավերի մենաշնորհն էին, սակայն մոտավորապես մեկ դար հետո հասու դարձան բոլոր խավերին: Պարային սպորտի կամ սպորտային պարերի համար պատմական օր է 1997 թվականի սեպտեմբերի 8-ը, երբ ՄՕԿ-ը հայտարարեց, որ լիովին ճանաչում է Պարային սպորտի միջազգային ֆեդերացիան (IDSF) որպես իր լիիրավ անդամի: Սկզբում պարերը միայն արվեստի տարատեսակ էին համարվում: Իսկ հիմա մրցակցային պարահանդեսային պարերը բնութագրվում են որպես «արտիստական մարզաձեւ», որովհետեւ այն պարողից պահանջում է սպորտին բնորոշ այնպիսի որակներ, ինչպիսիք են ֆիզիկական ուժը, ճկունությունն ու կոորդինացիան, երաժշտականությունը, դիմացկունությունը, կարգապահությունն ու թիմային ոգին, հմայքն ու սեփական ոճը: Այնպես որ, օլիմպիական «Citius, Alitus, Fortius» (ավելի ուժեղ, ավելի արագ, ավելի բարձր) կարգախոսը լիովին համահունչ է նաեւ սպորտային պարերի ոգուն: Պարահանդեսային մարզական պարերում զույգերը մրցում են երկու ծրագրով. «Ստանդարտ», այսինքն՝ եվրոպական, եւ «Լատինո»՝ լատինաամերիկյան պարեր:
Երկու ծրագրերում էլ ընդգրկված են 5-ական պարաձեւեր:
Ստանդարտ: Դանդաղ վալս («Slow»), Դանդաղ ֆոքստրոտ («Slow Foxtrot»), Տանգո («Tango»),  Արագ ֆոքստրոտ («Quickstep»), Վիեննական վալս («Viennesse Waltz»):
Լատինո: Սամբա («Samba»), Չա-չա-չա («Cha-cha-cha»), Ռումբա («Rumba»), Պասադոբլ («Paso Doble»), Ջայվ («Jive»):
Երկու ծրագրերում էլ պարերը կատարվում են նշված հերթականությամբ: Միայն Բլեքպուլի (Անգլիա) հանրահայտ փառատոնում, որտեղ հանդես են գալիս միայն պրոֆեսիոնալները, եվրոպական պարտադիր ծրագրում բացակայում է Վիեննական վալսը: Սակայն մասնակիցներն այն կատարում են մրցումից առաջ՝ այդպես «ծանոթանալով» պարահարթակի հատակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել