Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը:
Երկու օր առաջ մրցավայր մեկնեց նաեւ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: «Առավոտը» արդեն մեկ անգամ զրուցել է նրա հետ եւ տեղեկացել, որ մեր ծանրորդների մարզումներն ընթանում են պլանավորածի համաձայն եւ բոլորն էլ նորմալ մարզավիճակում են:
Հիշեցնենք, որ չնայած մեր երկու հավաքականներում էլ բացակայում են մի քանի անվանի մարզիկներ, սակայն համեմատաբար երիտասարդ տարիք ունեցողները բավականին հավակնոտ նպատակներով են մեկնել Եվրոպայի առաջնություն, վճռական են՝ ուրախացնել իրենց երկրպագուներին: