Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի որդին տուժել է ֆուտբոլիստի հարձակումից

Ապրիլ 03,2010 00:00

\"\"Բելգիայի վարչապետի որդին՝ ֆուտբոլային մրցավար, 21-ամյա Թոմաս Լետարմը խաղադաշտում ֆուտբոլիստի հարձակման զոհ է դարձել:
Միջադեպը տեղի է ունեցել Բելգիայի առաջնության երրորդ լիգայի հանդիպումներից մեկի ժամանակ, երբ Թոմաս Լետարմը ֆուտբոլիստներից մեկին կարմիր քարտ է ցույց տվել: Վերջինս, համաձայն չլինելով այդ որոշմանը, բռունցքներով հարձակվել է մրցավարի վրա ու տապալել գազոնին:
Դրանից հետո խաղը դադարեցվել է, իսկ անվտանգության աշխատակիցները հարկադրված են եղել մրցավարին ուղեկցել մինչեւ նրա ավտոմեքենան, քանի որ տրիբունայում գտնվող ֆուտբոլիստի հայրը նույնպես սպառնալից արտահայտություններ է արել նրա հասցեին:
Թոմաս Լետարմը մարմնական թեթեւ վնասվածքներ է ստացել: Իսկ կրքերը զսպել չկարողացած ֆուտբոլիստին դրամական խոշոր տուգանք է սպասվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել