Երեկ կայացավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 19-րդ առաջնության երկրորդ տուրի երկու հանդիպում: Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» սեփական հարկի տակ 4:2 հաշվով պարտության մատնեց «Միկային», իսկ «Ուլիսը» մրցակցի դաշտում մեկ անպատասխան գնդակ անցկացրեց «Գանձասարի» դարպասը:
Այսօր «Կիլիկիան» հյուրընկալելու է «Շիրակին», իսկ «Բանանցն» ընդունելու է «Իմպուլսին»: