Վրաստանում պետական հաստատությունների մեջ ամենաբարձր վստահությունն ունի ուղղափառ եկեղեցին:
Միջազգային հանրապետական ինստիտուտի հետազոտություններով, ըստ tert.am-ի, եկեղեցու նկատմամբ իր բարեհաճությունն է հայտնել հարցվածների 90%-ը:
Եկեղեցու նկատմամբ բացասական են տրամադրված հարցվածների 2%-ը, իսկ 8%-ը պատասխան չի տվել: Վստահության առումով երկրորդ տեղում բանակն է՝ 84%, երրորդում՝ ոստիկանությունը՝ 81%:
Ըստ հարցման արդյունքների՝ լրատվամիջոցներին վստահում են հարցվածների 61%-ը, նախագահի աշխատակազմին՝ 57%-ը, կառավարությանը՝ 56%, ազգային բանկին՝ 53%, խորհրդարանին՝ 53%, կրթության համակարգին՝ 52%, դատախազությանը՝ 49%, դատարաններին՝ 46%, օմբուդսմանին՝ 43%-ը: