Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրաչօ-ի հարցերն ու Հայաստանը

Ապրիլ 03,2010 00:00

\"\"Լույս է տեսել գրող-հրապարակախոս, Հայաստանի մտավորականների ֆորումի ավագանու անդամ ՀՐԱՉՕ-ի (Հրաչյա Մաթեւոսյանի) «Հայերի երկիր Հայաստանս» գիրքը: «Ես գրող եմ, իմն եմ համարում երկրի, հողի, ժողովրդի ցավերը: Հարցերը ո՞ւմ դարդին են դարման արել, որ ինձ-ձեզ դարմանեն: Ո՞ւր եք պապանձվել, հարցերի ճիշտ պատասխաններ…… Հենց պատասխանողներ: Ժողովրդի էսօրվա նկարագիր-ճակատագիրը  երեւում է գալիք պատմության հայելու մեջ: Մաքուր պահենք հայելին եւ մեր անվան արեւը պահենք, որ անդրադարձ լինի՝ անցած պատմության, թեկուզ դժխեմ ներկայի եւ հավերժ պայծառ գալիքի անդրադարձ»,- գրում է նա Հետգրության մեջ, որ ինչպես հեղինակն է ասում, մտահոգ անհրաժեշտությամբ զետեղել է  «Առաջաբանից» էլ առաջ:
Նշենք, որ ապրիլի 1-ին լրացավ գրողի ծննդյան 73-ամյակը, ինչի առիթով շնորհավորում ենք նրան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել